«Ժողովուրդ». Մնում է՝ պարտիան վստահի

«Ժողովուրդ». Մնում է՝ պարտիան վստահի

«Ժողովուրդը» գրում է. «Մեծամասնական ընտրակարգով մանդատ ստացած իշխանական պատգամավորները դեռեւս չեն կողմնորոշվում իրենց հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերին ինչպես պատասխանել: «Ժողովուրդ»-ի այն հարցումներին, թե արդյոք դուք համամասնական ընտրակարգով պատրաստվում եք պատգամավորի թեկնածու առաջադրվել, մեծամասնականով մանդատ ստացած ՀՀԿ-ականները հիմնականում պատասխանում են, թե կուսակցությունը պետք է որոշի: Իրականում նման պատասխանը քաղաքական գործչի համար, մեղմ ասած, խայտառակություն է: Ի վերջո, քաղաքական գործիչներն իրենք են որոշում իրենց հետագա անելիքը եւ ջանքեր ներդնում իրենց ծրագրերն իրագործելու համար: Սակայն Հայաստանում հատկապես իշխանության ներկայացուցիչները իրենց սկսել են պահել այնպես ինչպես Խորհրդային Հայաստանի տարիների կոմունիստները. «պարտիան կորոշի», «եթե պարտիան վստահի, ապա ես պատրաստ եմ...» եւ այսպես շարունակ: