Լրագրային շանսոն. այս նկարում ես իմ տանն եմ

Լրագրային շանսոն. այս նկարում ես իմ տանն եմ

Правда одна или- хорошая пресса



В Питере на днях прошла большая сходка авторитетов. Как передает наш пацан из выших кругов в царском дворце, там сошлись Вова Питерский, Серж Карабахский и Илюуша Бакинский. После базаров про Карабах и вокруг него, они решили, что смотрящим станет Вова Питерский, а Серж и Илюша продолжат войну. Когда было обявлено о трехсторонном решении вопроса, в зале раздались бурные опладисменты крутых парней из минской групировки, которые были приглашены на сходку из братанских соображений.



Ներքաղաքական



Հայրենի օրենսդիրները որոշել են` որպեսզի քաղաքացու նույնականացումը ոչ մեկի մոտ կասկած չհարուցի, նրանից վերցնել բոլոր 10 մատների մատնահետքը: Քանի որ մեր հարևան Շմավոնի երկու մատը ֆուգանը տարել է, նա պակասող մատնահետքերի փոխարեն ոստիկանությունում հանձնելու է մեզը:



Եղանակի տեսություն



Հայաստանն այն երկիրը չէ, ուր հնարավոր է անմեղ մարդու գլխին գործ սարքել: Հովհաննես Սահակյանի այս խոսքերից անմիջապես հետո, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամին բազմաթիվ բնակավայրերում տանիքներ և անասուններ է քշել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Եվ վերջում` մի քիչ Ռուբեն Հախվերդյան



Այս նկարում ես իմ տանն եմ,
Ուր Վովան ինձ չի նկարում,
Տեսախցիկս հարևանն է`
Հավերժ նստած իր բալկոնում...



Էդիկ Անդրեասյան