Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչև 20:00

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչև 20:00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:



Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.



միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը,
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո: