Ռիոյում Օլիմպիադայի մեկնարկից հետո ոստիկանության հետ բախումներում 14 մարդ է զոհվել

Ռիոյում Օլիմպիադայի մեկնարկից հետո ոստիկանության հետ բախումներում 14 մարդ է զոհվել

31-րդ օլիմպիական խաղերի մեկնարկից ի վեր, Ռիո դե Ժանեյրոյի աղքատ թաղամասերում հաճախացել են իրավապահների և բնակիչների բախումները, գրում է բրիտանական The Guardian թերթը: 



Օլիմպիադայի մեկնարկից հետո առնվազն 14 մարդ է սպանվել ոստիկանության հետ հանցավոր խմբավորումների բախումներում, նշում է պարբերականը:



Բնակիչները պնդում են, որ օլիմպիադայի հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանության ծավալած գործողությունների արդյունքում իրենք ապրում են պաշարման մեջ: Պարեկային ուժեղացված հսկողությունը, զանազան գործողությունները, անգամ խուզարկությունները սովորական երևույթ են դարձել Ռիոյի հետ ընկած թաղամասերում: