Կիմ Չեն Ընը կրկին սպառնացել է ԱՄՆ-ին

Կիմ Չեն Ընը կրկին սպառնացել է ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային միջուկային հարվածով: Ինչպես հաղորդում է ЦТАК գործակալությունը, Փհենյանը հերթական սպառնալիքները հնչեցրել է այն բանից հետո, երբ հարավկորեական եւ ամերիկյան զինուժը հայտարարել են, որ համատեղ սկսելու են իրականացնել Ulji Freedom Guardian զորավարժությունները ընթացիկ սեպտեմբերին: Այս վարժանքների նպատակը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հենց հյուսիսկորեական միջուկային հարձակումից պաշտպանվելուն է ուղղված: Փհենյանը իր սովորական բառապաշարով հայտարարել է ի պատասխան, որ ցանկացած ոտնձգություն իր սուվերենիտետի ենթակայության տակ գտնվող տարածքի հանդեպ, լինի դա ցամաքում, օդում կամ ջրում, հյուսիսկորեական զորքերը արժանի պատասխան կտան, եւ Կորեական թերակղզու հարավային հատվածը կվերածեն մոխիրների: Սեուլն ու Վաշինգտոնն առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը: