ԱՄՆ-ն կվերապատրաստի ԱՊՀ լրագրողներին

ԱՄՆ-ն կվերապատրաստի ԱՊՀ լրագրողներին

Հեռարձակման հարցերով կառավարիչների խորհուրդը նախատեսում է չորսօրյա սեմինարներ անցկացնել Ուկրաինայի, Մոլդովայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելոռուսի, Հայաստանի, Վրաստանի եւ Արդբեջանի լրագրողների համար` տեղեկատվական պատերազմների թեմայով: Այս մասին հայտնում է life.ru-ն:



Քառօրյա դասընթացի համար նախատեսվում է ծախսել 32 հազար դոլար: Փորձագետները կարծում են, որ դրանով ԱՄՆ-ն փորձում է հերթական լրագրողական թիմը ձեւավորվել հետխորհրդային տարածքում տեղեկատվական պատերազմների համար: Հիմնական թեման լինելու է թվային եւ վեբ-գործիքակազմի հետ պորֆեսիոնալ աշխատանքային հմտությունների փոխանցումը: Հատկապես ուշադրության կենտրոնում են լինելու բլոգերները եւ ազատ լրագրողները: Ամենայն հավանականությամբ, այն կանցկացվի Օդեսայում: