Նոր վարչապետի նշանակմամբ երևի նոր հնարավորություններ ի հայտ գան

Նոր վարչապետի նշանակմամբ երևի նոր հնարավորություններ ի հայտ գան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակման վերաբերյալ այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ «եթե Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակել է վարչապետ, ուրեմն հույսեր ունի նրա հետ, որ նշանակել է»։



-Իսկ Դուք ի՞նչ հույսեր ունեք, ինչքանո՞վ եք ճանաչում նոր վարչապետին։



-Ես նրան այնքան եմ ճանաչում, որքան բոլորը։ Հետը չեմ աշխատել, շփում չեմ ունեցել, բայց, որպես անձնավորություն, գիտեմ, որ լավ անձնավորություն է։



-Հովիկ Աբրահամյանն ինչո՞վ չարդարացրեց հույսերը, որ հրաժարական տվեց։



-Ինձ թվում է՝ Հովիկ Աբրահամյանն արել է առավելագույնը, ինչքան որ մեր երկրում հնարավոր է եղել։



-Այդ հնարավորության պայմաններում մենք այսօր տնտեսական ցուցանիշների անկում ունենք, սոցիալական վիճակի վատթարացում, արտագաղթի ծավալներն աճել են․․․ Հիմա Կարեն Կարապետյանն ինչպե՞ս է կարողանալու ավելին անել։



-Երևի նոր հնարավորություններ ի հայտ գան, նոր հնարավորությունների դեպքում հնարավոր է ինչ-որ բան անել։ Իսկ եթե նույն հնարավորությունները լինեն՝ երկրի նույն ռեսուրսներով, ինձ թվում է՝ արդյունքը նույնն է լինելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ