«Ժողովուրդ». Հայաստանի բնակչությունը շարունակում է աղքատանալ

«Ժողովուրդ». Հայաստանի բնակչությունը շարունակում է աղքատանալ

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի բնակչությունը շարունակում է աղքատանալ, ինչի մասին վկայում են պաշտոնական տեղեկությունները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսների արդյունքներով առեւտրի շրջանառությունը Հայաստանում անցած տարվա համեմատ նվազել է 0,4 տոկոսով: Տոկոսային արտահայտությամբ այդ անկման ցուցանիշը կարող է աննշան թվալ, սակայն տվյալ դեպքում խոսքը 44 միլիարդ դրամի կամ 93 միլիոն դոլարի մասին է: Այսինքն՝ Հայաստանի բնակչությունն այս տարվա ութ ամիսներին վերը նշված գումարի չափով պակաս առեւտուր է իրականացրել, իսկ նման փաստը կարող էր տեղի ունենալ սպառողի աղքատանալու արդյունքում: Ի վերջո, հասկանալի է, որ գնողունակության անկումը հենց այնպես չէ տեղի ունենում: Նշենք նաեւ, որ տնտեսության համար կարեւորագույն ցուցանիշներից մեկը` շինարարության ծավալները, այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա համեմատ, նվազել են 14 միլիարդ 311 միլիոն դրամով»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: