«Ժողովուրդ». Մարզպետներն առանձնապես ոգևորված չեն

«Ժողովուրդ». Մարզպետներն առանձնապես ոգևորված չեն

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ այսօր ՀՀ կառավարությունում մարզպետների մասնակցությամբ պետք է տեղի ունենա եկող` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Նման քննարկումները սովորաբար փակ ռեժիմով են տեղի ունենում, եւ դրանց մասին հանրությունը տեղեկանում է միայն հաղորդագրություններից: Սակայն մարզպետներից շատերն այս քննարկմանն առանձնապես ոգեւորված չեն մասնակցելու: Բանն այն է, որ մարզպետներից մի քանիսը, ականջալուր լինելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորներին, այս ընթացքում կառավարության աշխատակազմին են ներկայացրել թվեր, թե իրենց հատկացված պետական միջոցներից որքան գումար են «խնայել»: Եւ ներկա վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է ոչ թե խրախուսել խնայողություն արած չինովնիկներին, այլ կրճատել մարզպետարաններին տրվող գումարները՝ թողնելով խնայվածի չափ: Ասել է թե՝ տեղավորվեք նախորդ տարվա «թվերի մեջ»: Ու եթե մարզային իշխանիկներն իմանային, որ այսպես է լինելու, ապա բյուջետային միջոցները չէին խնայի եւ ամբողջությամբ կծախսեին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: