«Ժողովուրդ». ՀՀԿ-ին անհրաժեշտ է, որ Գյումրիում և Վանաձորում ընդդիմադիր ձայները փոշիանան

«Ժողովուրդ». ՀՀԿ-ին անհրաժեշտ է, որ Գյումրիում և Վանաձորում ընդդիմադիր ձայները փոշիանան

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ավարտվեց հոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը: Ըստ այդմ, Գյումրիում կպայքարեն 11 քաղաքական ուժերը` «Ալյանս», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «ԳԱԼԱ», «Համախմբում» ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ու ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքը: Վանաձորում թեկնածու կուսակցություններն են` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Համախմբումը», «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ), «Լուսավոր Հայաստանը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը»: Նշված քաղաքներում իշխանությունը պահպանելու համար ՀՀԿ-ին անհրաժեշտ է լինելու իր օգտին ապահովել առնվազն 15 հազար քվե եւ այնպես անել, որ նույնքան քվե փոշիանա` տրվի նվազագույն 6 տոկոսի շեմը չհաղթահարած մասնակիցների: Ավելի ցածր արդյունքի դեպքում ՀՀԿ-ն ստիպված է լինելու կոալիցիա կազմել` համայնքային իշխանությունը պահպանելու համար, ինչը 2017-ի ԱԺ ընտրություններից վեց ամիս առաջ դժվար կլինի իրագործել»: