Արենիում կայացավ գինու 8րդ փառատոնը

Արենիում կայացավ գինու 8րդ փառատոնը

Արենի գյուղում 8-րդ անգամ կայացավ ավանդական Արենի գինու փառատոնը: Գինի արտադրող 18 կազմակերպություններ փառատոնի շրջանակներում ներկայացրեցին իրենց արտադրանքը, հաղորդում է «Արմենպրես»-ը,:



«Areni Wine» փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով` տարեցտարի ավելանում են գինի արտադրող ընկերությունների և տնական գինի արտադրող անհատների քանակը: «Այս տարի 18 գինի արտադրող կազմակերպություն Հայաստանից ներկայացնում է իր արտադրանքը, ինչպես նաև 60 տնական գինի արտադրող անհատներ: Արցախից մասնակցում են 3 ընկերություններ, որոնցից մեկը զբոսաշրջային գործակալություն է»,- նշեց Նունե Մանուկյանը:



Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով էլ` այսօրվանից Հայաստանում են Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների կոնֆերանսին մասնակցող 25-ից ավելի երկրների շուրջ 70 պատվիրակներ, որոնց փոխնախարարն ուղեկցում էր գինու փառատոնին:



Փառատոնի միջոցառումների մեկնարկին նշվեցին մասնակից կազմակերպությունների անունները, ինչից հետո վերջիններիս կողմից բերված խաղաղը լցվեց տակառի մեջ, որում էլ աղջիկները սկսեցին, ըստ ավանդույթի, ոտքերով այն ճզմել: