«Ժողովուրդ». Անպարաստ նախարարը կհրավիրվի վարչապետի մոտ

«Ժողովուրդ». Անպարաստ նախարարը կհրավիրվի վարչապետի մոտ

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը: Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը: Բանն այն է, որ Հրաչյա Ռոստոմյանի բանավոր ներկայացրածը այնքան էլ չի համընկել ծրագրի բովանդակության հետ: «Ժողովուրդ-ը տեղեկացավ, որ ԱԺ պատգամավորների մոտ ծրագիրը անպատրաստ ներկայացնելու համար Հրաչյա Ռոստոմյանը շուտով կհրավիրվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ՝ հաշվետվություն ներկայացնելու»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: