Հունվարի վերջին

Հունվարի վերջին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչատան փայատեր Վրեժ Մարկոսյանը նույնպես, ինչպես շատ այլ պատգամավորներ, դեռ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց քաղաքական ճակատագիրը, կմասնակցե՞ն 2017-ի խորհրդարանական ընտրություններին, կլինե՞ն նորից պատգամավոր, թե՞ ոչ։ «Դեռ պարզ չէ, տղա ջան։ Հունվարի վերջին նոր կորոշեմ»,-ասաց նա։ Հիշեցրինք մեր այն հրապարակումը, որ արդեն մի քանի հոգու անուն հայտնվել է «սեւ ցուցակում»՝ նրանք չեն լինելու հաջորդ խորհրդարանում, դրանց թվում նաեւ իր անունը կար։ «Ոչ, էդ ճիշտ չէ, հունվարի վերջին»,-կրկնեց նա։



- Իսկ Դուք մտադրություն ունե՞ք մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ անկախ այն բանից, թե կուսակցությունում ինչ կորոշեն։



- Չէ, դե ինձնից է կախված։



- Դե, եթե Սերժ Սարգսյանը, օրինակ, չցանկանա այլեւս Ձեզ տեսնել խորհրդարանում․․․



- Չէ, ինչի՞ պիտի չցանկանա։ Չեմ կարծում։



- Ի՞նչ եք արել՝ որպես պատգամավոր, որ պետք է Ձեզ նորից ցանկանան տեսնել Ազգային ժողովում։



- Էդ կխոսեմ հունվարի վերջին։ Հիմա՝ ոչ մի բան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ