«Ժողովուրդ». Հերթական ահազանգը՝ Արտեմ Ասատրյանի գործունեության վերաբերյալ

«Ժողովուրդ». Հերթական ահազանգը՝ Արտեմ Ասատրյանի գործունեության վերաբերյալ

«Ժողովուրդը» գրում է. «Հերթական անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ Արտեմ Ասատրյանի գործունեության վերաբերյալ: «Պրոթեզաօրթոպետիկ» ՍՊԸ-ի 33 աշխատակիցներից 22-ը Ամանորի շեմին կկորցնեն իրենց աշխատանքը. ընկերությունը ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել: Պատճառը ՍՊԸ տնօրեն Գագիկ Բաբայանի հավաստիացմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է: Նրա թողտվության հետեւանքով անհայտ ծագմամբ ինչ-որ ընկերություններ են հաղթում մրցույթներում` ներկայացնելով իրենց կողմից նշված գումարից 100-500 դրամ պակաս գումար. «Երեւի նախարարությունից մեկը նախապես ասում է մյուս մրցակիցներին, թե մենք ինչքան գումար ենք առաջարկել մրցույթի համար: Ուզում են մեզ դուրս թողնել: Բայց այսօր նախարարությունում չկա մեկը, ով պրոթեզավորման ուղղությամբ մասնագիտացված կլինի, ինչպես ես»,- ներկայացրեց տնօրենը: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչպես է սոցապնախարարությունում շինարարական «Ագաթ-777» ընկերությունը հաշմանդամների սպասարկման մրցույթի մասնակցում»:



Մանրամասները թերթի այսօրվա համարում: