Մալայզիան մումիֆիկացրել է Կիմ Չեն Նամի դիակը

Մալայզիան մումիֆիկացրել է Կիմ Չեն Նամի դիակը

Մալայզիան մումիֆիկացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր, Կուլա Լումպուրու սպանած Կիմ Չեն Նամի դիակը։ Այս մասին հայտնում է «Reuters»։ Նշվում է, որ մումիֆիկացիոն պրոցեսը իրականացվել է անցյալ շաբաթ։



Մալայզիական իշխանությունները հայտարարել են, որ նման քայլի են գնացել ցանկանալով երկարացնել դիակի պահպանելիությունը։ Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամի սպանությունից հետո երկու երկրների հարաբերությունները վատացել են։ Փհենյանը մեղադրել է Կուալա Լումպուրին սպանության իրականացման մեջ։