Ուդմուրտիայի նախագահին մեղադրանք է առաջադրվել կաշառակերության հոդվածով

Ուդմուրտիայի նախագահին մեղադրանք է առաջադրվել կաշառակերության հոդվածով

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Ուդմուրտիայի նախագահ Ալեքսանդր Սոլովյովին մեղադրանք է առաջադրվել կաշառակերության հոդվածով: Ըստ տարածված մամուլի հաղորդագրության վերջինս կասկածվում է հարյուր քառասուն միլիոն ռուբլի կաշառք վերցնելու մեջ:



Վերջինիս հանդեպ քրեական գործ հարուցվել է կաշառակերության երկու դրվագով: Գործի քննությանը ներգրավված է նաեւ ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունը: Ըստ մեղադրանքի, 2014-2016 թթ Ուդմուրտիայի Բույ եւ Կամա գետերի վրա կամուրջներ կառուցելու թույլտվություն տրամադրելու համար Սոլովյովը շինարարական ընկերություններից կաշառք է վերցրել 139 միլիոն ռուբլի եւ որպես մասնաբաժին այլ ընկերությունների ներգրավման դիմաց ստացել է 2,7 միլիոն ռուբլու միջնորդավճար:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի խոսնակն հայտարարել էր, որ Պուտինն իրազեկվել է Ուդմուրտիայի նախագահի ձերբակալության մասին; Նշենք, որ վերջին շրջանում սա երկրորդ աղմկոտ ձերբակալությունն է նախարար Ուլյուկաեւի ձերբակալությունից հետո: