ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարել է ահաբեկչության զոհերի թվի ավելացման մասին

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարել է ահաբեկչության զոհերի թվի ավելացման մասին

 



Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորովցովան հայտարարել է, որ երեկ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը տասնմեկից դարձել է տասնչորս: Նախարարը, ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, չի բացառել, որ հնարավոր է զոհերի թիվն աճի: Վերջին երեք հոգին մահացել են արդեն հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից այդպես էլ ուշքի չգալով: Վերջինս նշել է, որ արդեն տասնհինգ մարդ տուժածներից, որոնք ունեցել են թեթեւ վնասվածքներ, արդեն դուրս են գրվել եւ գնացել տուն, իսկ եւս քառասունինը գտնվում են ստացիոնար բուժման փուլում: