Նավթի գինը շարունակում է աճել

Նավթի գինը շարունակում է աճել

Էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթը շարունակել է թանկանալ:



WTI թեթև նավթի գինը Նյու Յորքի բորսայում մայիսյան ֆյուչերսներում աճել է 1,42 տոկոսով և հասել 52,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: 



Լոնդոնի բորսայում Brent նավթի գինը կանխատեսումների նույն կտրվածքում արձանագրել է 1,19 տոկոս աճ և կազմել 55,90 դոլար մեկ բարելի դիմաց: