Իրանի նախագահը կոչ է արել Սիրիայում ընտրություններ անցկացնել

Իրանի նախագահը կոչ է արել Սիրիայում ընտրություններ անցկացնել

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել Սիրիայում սկսել քաղաքական բարեփոխումներ եւ ընտրություններ անցկացնել: Այս մասին, ինչպես հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռոուհանին հայտարարել է Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ:



Խոսելով Սիրիական ճգնաժամի եւ ահաբեկչական խնդրի մասին, Իրանի նախագահը հայտարարել է, որ պետք է ջանքեր գործադրել երկրում ահաբեկչությանը վերջ տալու համար, սակայն միեւնույն ժամանակ կարեւոր է համարել քաղաքական բարեփոխումների անցկացումը: Ռոուհանին խիստ քննադատության է ենթարկել ամերիկյան օդուժի կողմից սիրիական Հոմսի ռազմակաբազայի հավածումը եւ կոչ արել ստեղծել միջազգային հետաքննող մարմին քիմիական զենքի կիրառման միջադեպը քննելու համար: