Սիրիայում հրթիռային հարձակումից ոչնչացվել են Ասադի ինքնաթիռների 20%-ը

Սիրիայում հրթիռային հարձակումից ոչնչացվել են Ասադի ինքնաթիռների 20%-ը

Շայրաթի օդանավակայանի վրա ամերիկյան զինուժի կողմից իրականացված ավիահարվածի հետեւանքով ոչնչացվել են սիրիական ինքնաթիռների 20%-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պնախարար Ջեյմս Մետիսը:



Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ զգալի վնաս է հասցվել նաեւ սիրիական ՀՕՊ համակարգին, ունեցած վառելիքային պաշարներին: Մետիսը նկատել է, որ հրթիռակոծությունից հետո հետագայում քիմիական զենքի կիրառումը Ասադի կողմից կլիներ ճակատագրական սխալ: