Պետերբուրգյան մահապարտ ահաբեկչին արտաքսել են Թուրքիայից

Պետերբուրգյան մահապարտ ահաբեկչին արտաքսել են Թուրքիայից

Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության իրականացնող ազգությամբ ուզբեկ Ակբարջոն Ջալիլովը անցյալ տարի արտաքսված է եղել Թուրքիայից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:



Հայտնի չէ, թե նա որքան ժամանակ է մնացել երկրում, սակայն հայտնի է, որ սեւ ցուցակ գցելուց հետո նա մո մեկ տարի անլեգալ գտնվել է Թուրքիայում: Միաժամանակ սակայն չի նշվում նաեւ, որ Ջալիլովը ահաբեկչական խմբավորումների հետ շփումներ է ունեցել: Հիշեցնենք, որ ապրիլի երեքին Պետերբուրգի մետրոյում վերջինս իրականացրել էր ահաբեկչական բռնարարք, որին զոհ գնաց տասնչորս մարդ: Հիշեցնենք նաեւ որ Մոսկվայի Բասմաննի դատարանը որոշել է նրա հանդեպ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը մինչեւ այս տարվա հուլիսի երեքը: