Բերման ենթարկված Նորատուսցի Ալիկի վերաբերյալ ոստիկանությունը լռում է

Բերման ենթարկված Նորատուսցի Ալիկի վերաբերյալ ոստիկանությունը լռում է

Ինչպես արդեն հայտնի է, այսօր բերման է ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը։ Նրան բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով։ Ոստիկանությունից հետաքրքրվել էինք, թե Բանդուրյանն արդեն ազատության մե՞ջ է, պատասխանեցին, որ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրեն։