Արսեն Վենգերը հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան»

Արսեն Վենգերը հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան»

Լոնդոնյան «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող էր վերսկսել կարիերան Իսպանիայում։ Le10sport-ի փոխանցման համաձայն, ֆրանսիայի մասնագետը ստացել է առաջարկ կատալոնական «Բարսելոնայից»։ Նշենք, որ կատալոնական ակումբում ցանկանում են հրաժեշտ տալ Էնրիկե Սեթյենին եւ այժմ նոր գլխավոր մարզչի որոնումների մեջ են։ Սակայն, նույն հրապարակման համաձայն, Վենգերը հրաժարվել է առաջարկից եւ որոշել կենտրոնանալ ՖԻՖԱ-ում իր աշխատանքի վրա։ Նշենք, որ լոնդոնյան ակումբից հեռանալուց հետո Վենգերը մի շարք առաջարկներ է ստացել, սակայն մշտապես հրաժարվել է։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերից Վենգերը ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարն է։