Վարդենիսում հաճախ լսում եմ կրակոցներ, նույնիսկ դրանք անվանում եմ «խաղաղության» կրակոցներ

Վարդենիսում հաճախ լսում եմ կրակոցներ, նույնիսկ դրանք անվանում եմ «խաղաղության» կրակոցներ

«Իրականում ես բոլորից շատ եմ ուզում, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, սակայն չեմ հավատում, որ Ադրբեջանի նման պետության հետ հնարավոր է խաղաղության հասնել։ Ես՝ որպես սահմանամերձ շրջանի բնակիչ, այս մոլորակի վրա ամենաշատն եմ ուզում, որ հաստատենք խաղաղություն և ապրենք իրապես խաղաղության մթնոլորտում, բայց իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այնքան մենք ավելի շատ ենք ստանում ագրեսիա թշնամու կողմից»։ Այս մասին քիչ առաջ ԱԺ ճեպազրույցների ժամանակ իր ելույթում նշեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ես Վարդենիսում շատ հաճախ լսում եմ կրակոցներ, նույնիսկ դրանք անվանում եմ «խաղաղության» կրակոցներ,  և այդ «խաղաղության» կրակոցների տակ գիշերում են սահմանամերձ շրջանի բնակիչների մեծամասնությունը։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ ես ուղղակի չեմ հավատում այդ խաղաղությանը։ Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում։ Չեմ հավատում, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո անգամ դա կպահպանվի, որովհետև մենք դրա փորձն ունենք»,- ասաց Թովմասյանը։