Հայտնի երգիչը վճարել է հարկայինին ունեցած պարտքերը 

Հայտնի երգիչը վճարել է հարկայինին ունեցած պարտքերը 

Ռուս հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը վճարել է ՌԴ Հարկային դաշնային գործակալությանն ունեցած պարտքերը։ Համաձայն տելեգրամյան հարթակում տարածված տեղեկությունների, ընթացիկ տարվա նոյեմբերին Կիրկորովը Հարկային դաշնային գործակալությանը պարտք է եղել 5 միլիոն 587 հազար 333 ռուբլի։ Կիրկորովի պարտքերի մասին տելեգրամյան հարթակում տեղեկություններ հայտնվել էին դեռ այս տարվա հուլիս ամսին։

Այն ժամանակ գրվել էր, որ  «Ֆիլիպ Կիրկորով պրոդաքշըն» ընկերությունը տարեկան 14 միլիոն ռուբլի է աշխատում եւ ունի հարկային պարտքեր։ Սա այն ընկերությունն է, որի միջոցով երգիչը մասնակցում է պետական պատվեր հանդիսացող միջոցառումներին։

Այդ պայմանագրերը նրան ավելի քան 4 միլիոն ռուբլու շահույթ էին ապահովել։ Ի դեպ, նաեւ հայտնի էր դարձել, որ 2021 թվականին Կիրկորովի ընկերությունը լատվիական բանկին 140 միլիոն ռուբլու պարտք ուներ, սակայն այդ հարցը հնարավոր է եղել լուծել փաստաբանի միջոցով։