Եմենցի ապստամբները խոստացել են դադարեցնել Սաուդյան Արաբիայի ռմբակոծումը

Եմենցի ապստամբները խոստացել են դադարեցնել Սաուդյան Արաբիայի ռմբակոծումը

Եմենցի հուսիթ ապստամբները հայտարարել են, որ խոստանում են դադարեցնել Սաուդյան Արաբիայի տարածքի ռմբահարումը դրոնների միջոցով, ակնկալելով համանման քայլ նաեւ սաուդյան միապետությունից։ Այս մասին հայտնում է «Ալ Մասիրա» հեռուստատեսությունը, վկայակոչելով հուսօթների քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Մահդի ալ-Մաշաթի հայտարարությունն այս առնչությամբ։ Ալ-Մաշաթը հավելել է, որ սրանով հանդերձ, եթե սաուդցիները հարվածեն իրենց, իրենք կվերապահեն իրենց իրավունք՝ պատասխան հարված հասցնելու սաուդական կողմին։