Գյումրի-Երևան արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել կնոջ.տեղում մահացել է

Գյումրի-Երևան արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել կնոջ.տեղում մահացել է

Այսօր ողբերգական դեպք է գրանցվել Գյումրու Ստրոյմաշ կոչվող տարածքում:Գյումրի Երևան արագընթաց գնացքի տակ է ընկել գյումրեցի մի կին:Կինը տեղում մահացել է:

Ըստ տեղեկությունների 60-անց կինը փորձել է հատել երկաթուղու հատվածը, մեքենավարին գնացքը կանգնեցնել չի հաջողվել:Մեր աղբյուրի փոխանցմամբ թեև դեպքով զբաղվում են ոստիկանները, սակայն նման դեպքերում հազվադեպ է լինում, երբ մեղքը մեքենավարներինն է լինում,քանի որ գնացքը վայրկյանների ընթացքում կանգնեցնելը  անհնար է, րոպեներ է տևում,որպեսզի այն ամբողջությամբ կանգ առնի:
Նշենք,որ գնացքը Գյումրիից Երևան վերադառնալիս  է եղել: