Տղամարդը կասկածել է, որ հարեւանը վամպիր է եւ որոշել է սպանել նրան

Տղամարդը կասկածել է, որ հարեւանը վամպիր է եւ որոշել է սպանել նրան

ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի Քիսթալ քաղաքի Բրեմերտոն քաղաքի բնակիչը մեղադրվում է իր սենյակակցի վրա հարձակում գործելու մեջ։ Այս մասին հայտնում է Miami Herald-ը, մանրամասնելով, որ մեղադրյալի աթոռին հայտնված տղամարդը կասկածել է, որ իր հարեւանը վամպիր է։ Դատական նյութերի համաձայն, նա հարձակվել է իր սենյակակցի վրա, իբրեւ թե այն բանից հետո, երբ սենյակակիցն ասել է, որ վամպիր է։ Մեղադրյալը փորձել է սենյակակցի կուրծքը խոցել մետաղական ճաղով։ Նշենք, որ մեղադրյալի եղբոր ցուցմունքների համաձայն, սենյակակիցը պարզապես կատակով է ասել, է, որ իրեն այդպես, որպես վամպիր են անվանում երեւախները։ Տուժածը հայտնել է, որ վախենում է իր կյանքի ու առողջության համար, քանի որ իր վրա հարձակվածը ունի լուրջ հոգեկան խնդիրներ։