Իմ գլխին տասնմեկ տարի է՝ սև ամպ է կուտակվում (տեսանյութ)

Իմ գլխին տասնմեկ տարի է՝ սև ամպ է կուտակվում (տեսանյութ)

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Էթիկայի հանձնաժողովի կայացրած այն որոշմանը, որ Դավիթ Սանասարյանը էթիկայի կանոններ է խախտել: Գործը վարույթ էր ընդունվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա: Սանասարյանն ասաց, որ ինքը համաձայն չէ հանձնաժողովի որոշմամ հետ և դատական կարգով վիճարկելու է այն:

Hraparak.am-ի դիտարկմանը, թե կարծես սև ամպեր են կուտակվում իր գլխին, Սանասարյանն ասաց. «Իմ գլխին 11 տարի է՝ սև ամպեր են կուտակվում»:

Մանրամասն՝ տեսնյութում: