ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել է գիշերը ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանի լուսանկարը՝ ցավակցելով ոստիկանի հարազատներին եւ ընկերներին:

Հիշեցնենք, ոստիկանը 38 տարեկան Տիգրան Առաքելյանն էր, հրազենային վերք էր ստացել ձախ բազկի շրջանում՝ իր իսկ ծառայողական զենքով:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։

Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հիշյալ 2 անձինք հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել