Աղվան Հովսեփյանն ազա՞տ կարձակվի

Աղվան Հովսեփյանն ազա՞տ կարձակվի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի հրատապ արտահերթ դատական նիստ տեղի ունենա։ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին կքննարկվի խափանման միջոցի փոփոխման հարցը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, արդեն մի քանի րոպե է՝ նիստը մեկնարկել է։