Ինչպես է Սահակաշվիլին մուտք գործել Վրաստան․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

Ինչպես է Սահակաշվիլին մուտք գործել Վրաստան․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն՝ անօրինական կերպով պետական սահման խախտելու մեջ։ Այս մասին հայտնում է Mtavari Arxi-ն։ Ըստ հաղորդման, նոր մեղադրանքը, որը ներկայացվել է Սահակաշվիլուն Ռուսթավիի բանտում։ Այնտեղ էլ ժամանել է դատախազն ու կարդացել մեղադրանքը։ Ներկա են եղել նաեւ Սահակաշվիլու փաստաբանները։ Վրացական դատախազությունը նաեւ նոր մանրամասներ է ներկայացրել կապված այն բանի հետ, թե Սահակաշվիլին ինչպես է կարողացել մուտք գործել Վրաստան։ Նա, ըստ այդմ, մուտք է գործել կաթնամթերք տեղափոխող բեռնատարով։