Սոցիալական ցանցում բլոկ արեք բոլորին․ Արայիկ Հարությունյան

Սոցիալական ցանցում բլոկ արեք բոլորին․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ուղիղ միացման ժամանակ կոչ արեց սոցիալական ցանցերում արգելափակել այն բոլոր օգտատերերին, որոնք խոսոմ են հայտնի «չիպավորման, 5G կայանների » տեսությունների մասին։ Հարությունյանը պնդում է, որ նման տեղեկություններ տարածողների մեջ կան նաև ուսուցիչներ, և պնդում է, որ նման տեղեկություն տարածելն է հենց «չիպավորումը»․

«Այս վարակը իրական է, ես իմ շրջապատում արդեն մի քանի մահեր ունեմ, մի նպաստեք դրա տարածմանը, որ սեպտեմբերի 1-ից գնանք դասի։ Ես փողոցում տեսնում են խմբերի, որոնք գուցե համադասարանցիներ են, և տարրական կանոններ չեն պահում»,- ասաց Հարությունյանը՝ կոչ անելով ծնողներին բացատրել իրավիճակի լրջությունը։