Huawei սմարթֆոնները կշարունակեն աշխատել Android համակարգով

Huawei սմարթֆոնները կշարունակեն աշխատել Android համակարգով

Huawei Hongmeng օպերացիոն համակարգը նախատեսված չէ սմարթֆոնների համար եւ ընկերությունը կշարունակի աշխատել Android համակարգով։ Այս մասին հայտարարել է Huawei Technologies-ի փոխնախագահ Չեն Լիֆանը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Լիֆանը մասնավորապես ասել է, որ Hongmeng-ն ապրանքանիշ է, որը վերջերս է գրանցվել եւ նախատեսված է արդյունաբերական օգտագործման համար եւ մշակվել է շատ ավելի վաղ, քան առաջացել է Android-ին այլընտրանք գտնելու անհրաժեշտությունը, պայմանավորված ամերիկյան քաղաքականությամբ։