Ինչի՞ց եք հոգնել`ձեր երեխաների կյանքը պաշտպանելո՞ւց

Ինչի՞ց եք հոգնել`ձեր երեխաների կյանքը պաշտպանելո՞ւց

Կարդում եմ որոշ փորձագետների մեկնաբանություններ, գործի բերումով շփվում եմ որոշ քաղաքական գործիչների հետ, խոսում եմ մարդկանց հետ, ովքեր այս կամ այն ձևով ներգրավված են ընդդիմադիր շարժումների մեջ և զարմանում եմ. որքան «տխուր վայվույեր», որքան «կսկիծով հիասթափվածներ», որքա~ն սեփական ուժերի հանդեպ անհավատություն, որքան անելանելիություն։ 

Ինձ ասում են, որ ոչինչ իմաստ չունի, որ ամեն ինչ նախապես իբր որոշել են «ուժեղ երկրները», որ մեր ժողովրդի մոտ չի ստացվի փրկվել թուրք-ադրբեջանական յաթաղանի, որ ամեն ինչ այնքան վատ է, որ իմաստ չունի դիմադրել։
Ներողություն, իհարկե, բայց դուք հո չե՞ք գժվել։ Լսո՞ւմ եք, թե դուք ընդհանրապես ինչ եք խոսում: 
Երկիրը գլորվում է դեպի լիակատար ապամոնտաժում։  

Թուրքերը եւ ազերիներն արդեն յաթաղանի կոթով կոտրում են մեր տան դուռը։ 
Երկիրը կտորներով հանձնում են։  
Արցախը ժամանակավորապես օկուպացված է։ 
120 հազար հայ մարդ անտերուդուս դարձավ սրանց ձեռքը։
Մեզ զրկում են հավատքից, ազգությունից, պատվից, արժանապատվությունից, ճշմարտությունից և, ի վերջո, եթե այսպես շարունակվի, ապա  կզրկեն նաև Հայրենիքից, իսկ «նրանք հոգնել են»։ 
Ինչի՞ց եք հոգնել: Ձեր երեխաների կյանքը պաշտպանելո՞ւց:

Դադարեք «տխուր դուդուկ նվագելը», որքան պետք է, այնքան էլ պետք է պայքարել Հայրենիքի, կյանքի և մեր երեխաների իրական ապագայի համար։ Այսքանը։

Արման Աբովյան