Գյումրիում ավտովթարից ամուսինները տեղում մահացել են, երեխաները հիվանդանոցում են

Գյումրիում ավտովթարից ամուսինները տեղում մահացել են, երեխաները հիվանդանոցում են

Այսօր գիշերը Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ընտանիքի հայրն ու մայրը մահացել են, իսկ նրանց 4 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ տեղեկությունների՝ ընտանիքը հարսանիքից վերադառնալիս է եղել, ղեկին ընտանիքի հայրը՝ 54-ամյա Արիստակես Քոչարյանն է եղել:

Նշենք, որ դեպքի առնչությամբ ԱԻՆ «911» ծառայությու նը տեղեկություն է հաղորդել, որում ասվում է. «Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 01:12-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք., 1964 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ոչ բնակելի տան պարսպին, ինչի հետևանքով ուևորներ Տ. Ք.-ն (1996 թ.) և Ա. Ք.-ն (1997 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Մ. Ք.-ն (2007 թ.) և Լ. Ք.-ն (1998թ.)՝ Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկները Մ. Ք.-ի և Ա. Ք.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ. Ք-ինը և Տ. Ք.-ինը՝ բավարար: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և Ժ. Ք.-ի (1972 թ.) դիերը»: