Շրիլանկայում պարետային ժամ է.հնչել է 8-րդ պայթյունը

Շրիլանկայում պարետային ժամ է.հնչել է 8-րդ պայթյունը

Շրի Լանկայում քիչ առաջ  ութերորդ պայթյունն է որոտացել։ Այս մասին գրում է The Guardian-ը: Կառավարությունը պարետային ժամ է հայտարարել, արգելափակվել են սոցկայքերը և մեսենջերները: Պարետային ժամը կսկսվի տեղական ժամանակով 18:00-ին և կտևի 12 ժամ: Սա նշանակում է, որ բնակիչները տուն վերադառնալու համար 3 ժամ ունեն:

Յոթերորդ պայթյունը որոտացել է Կոլոմբոյի Tropical Inn հյուրանոցում։ Պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել, մի քանիսը տուժել են։ Ութերորդ ահաբեկչությունը տեղի է ունեցել Կոլոմբո ավանի բնակելի համալիրում։ 


Հիշեցնենք,որ այսօր՝ Զատկի տոնին, եկեղեցում ահաբեկչություն է եղել,զոհերի թիվը հասնում է 200-ի: