Հայաստանը դուրս է գալիս «մեքենաների գերեզմանոց» կարգավիճակից

Հայաստանը դուրս է գալիս «մեքենաների գերեզմանոց» կարգավիճակից

Մոտ 3 տարի առաջ սկսվեց ռուս գնորդների կողմից հայկական համարանիշերով մեքենաների տեղափոխումը Ռուսաստան։ Գործընթացը սկիզբ առավ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո։ Սկզբում Հայաստանից Ռուսաստան առանց մաքսազերծման թույլատրվում էր տեղափոխել բացառապես մինչև 2014 թվականը Հայաստանում մաքսազերծված մեքենաները, բավական մոտ անցյալում վերացվել է այս սահմանափակումը և հիմա կարելի է տեղափոխել ցանկացած ժամանակ մաքսազերծված ավտոմեքենա։

Հայակական շուկան ողողած «երկրորդական վաճառքի» ավտոմեքենաները ռուս գնորդների համար ավելի շահավետ տարբերակ են քան նոր մեքենա գնելը պաշտոնական ներկայացուցիչներից, և ռուս գնորդին ավելի հարմար է ձեռք բերել Հայաստանում մաքսազերծված մեքենա։

Չնայած Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքին, այնուամենայնիվ հայկական մաքսային համակարգը տարբերվում է Ռուսաստանի մաքսային համակարգից մաքսատուրքերի մասով։

Անցած տարվա հաշվարկներով  «X» մեքենան, որը Հայաստանում կարելի է մաքսազերծել 3800 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամով , Ռուսաստանում մաքսատուրքը կկազմի մոտ 6000 ԱՄՆ դոլլար։

Այս գործընթացը ստեղծել է նաև նոր ծառայություն, որը մատուցում են հայ ավտովաճառողները ռուս գնորդներին։

Նրանք օգնություն են ցուցաբերում ռուս գնորդին, տալով ցուցումներ առուծախի ճիշտ կազմակերպան, մեքենայի գրանցման, համարանիշեր ձեռք բերելու ինչպես նաև ձեռք բերված  մեքենան տեխզննում անցկացնելու հարցերում։

Ծառայությունների շարքում ուշագրավ է նաև մեքենայի ներմուծումը Հայաստան՝ հետագայում Ռուսաստան տեղափոխելու նպատակով։

Նյութի աղբյուր՝ drom.ru