ՀՀ ԶԼՄ-ները՝ դրոշի համար աշխատանքից հեռացվելու մասին և ֆեյսբուքյան քննարկումները

ՀՀ ԶԼՄ-ները՝ դրոշի համար աշխատանքից հեռացվելու մասին և ֆեյսբուքյան քննարկումները

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Նորագավիթի մաքսատան աշխատողին նկատողություն անելու և աշխատանքից հեռացնելու կարգադրման դեպքն ակտիվ լուսաբանման և քննարկումների առարկա էր դարձել։

«Հրապարակ» օրաթերթը ներկայացնում է, թե որքան ակտիվ են թեմային անդրադարձել հայկական ԶԼՄ-ները։

Rumors Monitoring ավտոմատացված առցանց համակարգի տվյալների համաձայն, ապրիլի 9-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում, տեղական էլեկտրոնային լրատվամիջոցները միջադեպին անդրադարձել են ավելի քան 400 անգամ։

Թեմայի շուրջ հրապարակումներ անող ամենաակտիվ լրատվականների թվում են․ Hayeli.am-ը՝ մոտ 25 հրապարակում, 168.am-ը՝ մոտ 19 հրապարակում։ Մյուս լրատվականները գրեթե համաչափ են լուսաբանել թեման։


Ֆեյսբուք սոցիալական ցանցում միջադեպը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել, հասարակությունը տարակարծիք էր․ շատերը գտնում էին երիտասարդին աշխատանքից հեռացնելն անհիմն և անօրինական, գնահատում էին որպես մարդու իրավունքների խախտում, մյուսները գտնում էին, որ պետական դրոշի հանդեպ վերաբերմունքն անհարգալից էր և չպետք է անտեսվեր։


Եղեք տեղեկացված ցանկացած հրապարակման մասին լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում՝  Rumors Monitoring ավտոմատացված առցանց համակարգի միջոցով։