Վնասազերծվել է ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը

Վնասազերծվել է ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը

Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգների անվտանգության ուժերը ոչնչացրել են «Ալ Քաիդայի» տեղական խմբավորման պարագլխին, ով համարվում էր այդ շրջանի ամենից վտանգավոր ահաբեկիչն ու պատասխանատու էր մի շարք արյունոտ ահաբեկչական բռնարարքների համար։ Այս մասին հայտնում է BNN-ը։ Համաձայն հրապարակման, ահաբեկչի լիկվիդացումը, ում անունն էր Զաքիր Մուսա, տեղի է ունեցել մասշտաբային հատուկ գործողության արդյունքում, նահանգի հարավում գտնվող Սրինագարա քաղաքում, որտեղ թաքնված է եղել Մուսան։ Ուժայինները առաջարկել են նրան հանձնվել, սակայն նա հրաժարվել է, որից հետո էլ իրականացվել է հատուկ գործողությունը։