Դիմումները պատրաստ են եղել

Դիմումները պատրաստ են եղել

Մայիսի 20-ին, երբ քաղաքացիները, արձագանքելով վարչապետ Փաշինյանի կոչին, արգելափակեցին դատարանների շենքերի մուտքերը, արդեն պարզ էր, որ փոփոխությունները դատավորների շրջանում անխուսափելի են։

Մեր տեղեկություններով, հենց այդ օրը Երեւանի դատավորներից մի քանիսը պատրաստ են եղել հրաժարականի դիմումներ գրել։ «Համենայնդեպս, դատավորներն այդ որոշումն ունեցել են նաեւ մինչեւ վարչապետի ելույթը, երբ ուղղակի հայտարարվեց, որ փակեն դատարանների դռները»,- մեզ հայտնեց դատական համակարգին մերձ աղբյուրը։

Ըստ այդմ՝ որոշ դատավորներ արդեն դիմումներ են գրել, սակայն կոռումպացված դատավորներին ուղղված վարչապետի կոչը եւ վեթթինգի մասին հայտարարությունները ստիպել են նրանց, որ դիմումները չհանձնեն գրասենյակ, քանի որ եթե հրաժարական տային այդ իրավիճակում, ապա կստացվեր, որ կոռումպացվածները հենց իրենք են։ Փաստորեն, վարչապետի կոչը հակառակ ազդեցությունն է ունեցել՝ կանխելով դատավորների ինքնակամ հեռացումը։