FaceApp-ը լուսանկարները չի փոխանցում երրորդ անձանց

FaceApp-ը լուսանկարները չի փոխանցում երրորդ անձանց

FaceApp հավելվածը չի փոխանցում լուսանկարները, որոնք մշակում է երրորդ անձանց։ Այս մասին հայտարարել է Group-IB-ի ներկայացուցիչ Անտոն Ֆիշմանը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վերջինս մասնավորապես նշել է․ « Ցանցային տրաֆիկի վերլուծությունը ցույց է տալիս, որ օգտատերերի բոլոր լուսանկարների փոխանցում տեղի չի ունենում, քանի որ օգտագործվում են API համակարգերը, որոնք թույլ են տալիս մեկ լուսանկար ընտրել օգտատիրոջը եւ դրանք էլ չեն պահպանվում»։ Ֆիշմանը նկատել է, որ բավական հաջող ալգորիթմ է ստեղծվել եւ բացի այդ էլ, լուսանկարների մշակումը իրականացվում է «քլաուդում»։