Ինչ կապ կա «կոտրված սրտի» սինդրոմի եւ օնկոլոգիական հիվանդությունների միջեւ

Ինչ կապ կա «կոտրված սրտի» սինդրոմի եւ օնկոլոգիական հիվանդությունների միջեւ

Ամերիկյան կարդիոլոգները պարզել են, որ այսպես կոչված «կոտրված սրտի» սինդրոմը կամ «տակոցուբոյի սինդրոմը» կարող է մարդու մոտ առաջացնել օնկոլոգիական հիվանդություն։ Այս մասին հայտնում է Journal of the American Heart Association-ը։ Այն իրենից ներկայացնում է սուր սրտային անբավարարության սինդրոմ։ Վերջինիս հաճախ նախորդում է էմոցիոնալ կամ ֆիզիկական սթրեսը, որը իր հերթին ծնունդ է առնում կյանքի կտրուկ շրջադարձերի կամ իրադարձությունների հետեւանքով, լինեն դրանք տխուր կամ ուրախ։ Այն հիշեցնում է սրտի տագնապ։ Առկա է նույն այրող ցավերը կրծքավանդակում, սրտամկանի ուժին բաբախյունը, շնչարգելությունը եւ այլն։ 1600 կամավորների հետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ «կոտրված սրտի սինդրոմ» ունեցող ամեն վեցերորդ պացիենտի մոտ ինչ որ ժամանակ անց համախտանիշի ի հայտ գալուց, ախտորոշվում է չարորակ նորագոյացություն։ Գիտնականները դեռեւս չեն կարող ամբողջությամբ բացատրել այս կապակցվածությունը, սակայն եւ չեն կարող շրջանցել վիճակագրական տվյալները։