ԱՄՆ-ն պատրաստվում է պաշտպանել Մերձավոր Արեւելքը

ԱՄՆ-ն պատրաստվում է պաշտպանել Մերձավոր Արեւելքը

ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը մշակում է միջազգային ռազմական օպերացիա, որը ունի «Պաշտպան» անվանումը, եւ որը կապահովի Մերձավոր Արեւելքում նավագնացության անվտանգությունը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, օպերացիան միտված է ապահովելու կայունությունը ծովում եւ լարվածության նվազեցումը Արաբական ծոցի, Օրմուզի նեղուցի, Օմանի ծոցի եւ Բաբ էլ-Մանդեպի նեղուցի շրջաններում։ Օպերացիայի նախապատրաստության մասին հայտարարվել է այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ իրանցի զինվորականները բրիտանական լցանավ են գրավել։