Աշոտ Մինասյանը կկալանավորվի

Աշոտ Մինասյանը կկալանավորվի

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը՝ Աշոտ Մինասյանը կալանավորվել է:  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«Վճռաբեկ դատարանը մասամբ բավարարել էր ստորադաս դատարանների կողմից Ա. Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնոդորդությունը մերժելու որոշումների դեմ ներկայացված դատախազության բողոքը և ուղարկել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Առաջին ատյանի դատարանը քննության էր առել միջնորդությունը և մերժելու մասին որոշում կայացրել: Դրա դեմ գխավոր դատախազությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որն էլ այս որոշմամբ բավարարվել է և կայացվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում»,-ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը մասնակի բավարարելուց հետո առաջին ատյանի դատարանը քննել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և մերժել էր այն: 

Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Փաստաբան Միհրան Պողոսյանը կալանավորման վերաբերյալ գրել է.

«Կալանք տվող դատավորները գործի մեջ են

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած֊հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։

Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։

Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց Քննիչի դեռևս 2020թի նոյեմբերի 15ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։

Ընթանում է #Սյունիքի_գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»։