Շատերը չեն հավատում, որ հիվանդ է, ինչու՞․․․

Շատերը չեն հավատում,  որ հիվանդ է, ինչու՞․․․

Փաշինյան ընտանիքի  վարակակիր լինելու մասին տեղեկացա հենց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից։ Պարզվում է՝ ամբողջ ընտանիքը վարակակիր է։  Շատերը չեն հավատում որ Փաշինյան ընտանիքը վարակակիր է։  Փորձեցի հասկանալ՝ ինչու։ Թե ով ինչու չէր հավատում և ինչ էր տեսնում դրա մեջ, դժվար է մեկնաբանություն տալ, որովհետև կարծիքը հենց այնպես չի ձևավորվում, այն կոնկրետ գործողության արդյունք է։ Հետևելով զուտ  գործողությունների ընթացքին, ինձ մոտ էլ առաջացավ նույն բանը։ Հիմա բացատրեմ։

Մի ողջ ընտանիք, ովքեր ամենաակտիվ շփումների մեջ են եղել ու հիմա, երբ պարզվել է, որ կորոնավիրուս են, բնական քայլը պիտի լիներ այն, որ այդ մարդկանց հետ ովքեր շփվել էին, մեկուսացվեին ու թեստավորվեին։ Հատկապես կառավարության անդամները, ազգային ժողովի պատգամավորները, պաշտոնյաները, բարեկամները,  ընտանիքի անդամների շփումների մասին դեռ չեմ խոսում։

Նման բան չի կատարվում։ Ավելին, այդ մարդիկ ներկայանում են աշխատանքի։ Ակամայից մտածում ես, որ կամ անհանգստանալու կարիք չկա, որովհետև ընտանիքը  հիվանդ չէ, չնայած նման բան  անելու համար խոհեմ պատճառ չեմ գտնում, իսկ ծայրահեղության չես ուզում հավատալ, կամ էլ այնքան անպատասխանատու են  ու թքած ունեն իրենցից դուրս ամեն ինչի վրա, որ ամենաանհրաժեշտ քայլերը չեն ձեռնարկում։

Փաշինյանն ասում է, որ ինքն ու իր ընտանիքը  ախտանիշներ չունեն։ Լավ է, որ չունեն, բայց դա դիմացինին ի՞նչ է տալիս․ նրանք վարակակիր են ու դիմացինի համար վտանգավոր։ Շատ հնարավոր է, որ նրա հետ շփված բոլոր  պաշտոնյաները վարակված լինեն։  Առաջին գործը, նրանց թեստավորելը պիտի լիներ, որովհետև գործ ունենք ոչ թե անհատների, այլ պետական համակարգի անխափան աշխատանքի հետ։ Ինչպե՞ս կարելի է անտեսել այդ հանգամանքը։  Վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը ավելի է խորացնում տարակուսանքը․

Mané Gevorgyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է։

Հետո՞․․․ Եթե ինքնազգացողությունը լավ է, վարակակիր չէ՞։ Կամ եթե նրա հետ հանդիպել, շփվել են դիմակով, ուրեմն բացառվու՞մ է․․․ Այսօր պարետի ու առողջապահության նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում մի տեսակ վախ կար պարետի ու նախարարի շարժումներում։ Բնական ռեակցիա էր։

Վարչապետն էլ է կրել դիմակ, ախտահանիչ նյութեր․․․ բայց վարակվել է։

Ինչու՞մ է հարցը, որ պաշտոնյաները, բարեկամները, շրջապատը չեն թեստավորվում։ Միայն թե  չասեք՝ պաշտոնյաների համար խնայում են։  Էջմիածնեցի կնոջ համար Էջմիածին տանող ճանապարհն էիք փակել, ոստիկանանական ողջ ուժերը լցրել փողոցները․․․ Կամ ինչու՞ միայն նա․․․

Հիմա ի՞նչ եղավ․․․