Նիկոլի «սոված նաֆարը»

Նիկոլի «սոված նաֆարը»

Նիկոլն իր հետ իշխանության  բերեց մի «բոլուկ ցեղակիցներ» , որոնց ոչ ճանաչում էինք, ոչ էլ գիտեինք, թե ինչ  ծառի պտուղ են։ Ցեխոտ, փնթի, մազ մորուքով, թրաշով։ Ինքն էլ էր թրաշ պահել, հետո հասկացանք, որ էդ թրաշը նրա համար է պահել, որ նախկին Նիկոլին չճանաչենք ու չասենք՝ բա դու չէիր ասու՞մ․․․ Ինքն էլ կասեր՝ գնացեք, անթրաշ Նիկոլից պահանջեք։ Որ միասին դրանք եկան, ոնց որ մի չճանաչված ցեղախումբ լիներ՝ ցեղապետի գլխավորությամբ։ Ցեղապետը դրանց ներկայացրեց ու ասաց, որ դրանք «սոված նաֆար են», կյանքում «չեն լափել, չեն թալանել, չեն գռփել»։ էդ ֆոնի վրա մի լավ համեմատական անցկացրեց նախկին լափողների, թալանողների , գռփողների հետ ու ասաց, որ իրենք «լափելու տեսանկյունից» մաքու՜ր- մաքու՜ր են,իրենց կենսագրությունում մի բիծ չկա։

Մեկը չասաց՝ այ ցեղապետ, դրանք կենսագրություն ունե՞ն, որ մաքուր լինի, դու դատված, նստած- հելած տղա ես, չգիտե՞ս, որ դրանց ձեռի տակ բան չի եղել, որ լափեն, տռզեն, ի՞նչը կամ ու՞մ լափեին։ Բա դրանց սոված ու ընչաքաղց աչքերից՝ քո գլխավորությամբ, չի երևում, որ ձեռքներն ինչ ընկնի «կուկուռուզի պես կհոշոտեն»։ Ով, ով, դու գոնե քո ցեղախմբի  հոշոտիչ մոլուցքներին տեղյակ ես, գիտեիր, թե ինչը ոնց էին սաղ- սաղ կտորներով ուտում։ Մեկը չասաց՝ էդ անկուշտ սովածներին բերել ես․ ո՞նց ես կշտացնելու, դրանց փորը լցնել կլինի՞․․․ Ազգովի հազիվ քեզ ու ընտանիքիդ կշտացնենք, դրանց «բերանի ջողաբը ո՞վ ա տալու»։ 

Չասեցին ու հիմա ասում են՝ Արցախը ո՞վ կերավ, Հայաստանի լավ- լավ տեղերը ո՞վ պատառոտեց։ Հիմա էլ ընկել, ցեղապետը մարդ է ման գալիս՝  թե կորոնայից մանր- մունր միլոններն ով կերավ կամ բյուջեից ով ինչ թռցրեց, ոնց խաբեց․․․ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ բա սոված, անկուշտ մարդուն երկիր կտա՞ն․․․ Դրանք կշտանալ չունեն, անգամ այդքան ուտելուց հետո դրանց աչքերը սովա՜ծ են, դրանց պռոշները չորացած հողի պես մի ողջ Սևան ու Սև լիճ կխմե՜ն․․․