Կնգադ առած բոթասին հավատա՞նք, թե՞ տիեզերքում «ծիտ թռցնելուդ» ․․․  

Կնգադ առած բոթասին հավատա՞նք, թե՞ տիեզերքում «ծիտ թռցնելուդ» ․․․  

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Երեկ էլ ազգային ժողովում հայտարարել է ինչ որ բոթասի մասին պատմություն։ Պատկերացրեք՝ եթե երկրի ղեկավարը բոթասի մասին  ֆեյսբուքյան մի փոքր գրառման արձագանքում է ու իր գործը ոչ թե Հայաստանի անվտանգության խնդիրը լուծելն է, այլ չարոխի ու բոթասի թեման, մարդիկ ո՞նց կարող են հավատալ, որ բոթասի թեմայով զբաղվող երկրի ղեկավարը տիեզերք «արբանյակ է թռցրել»։ Ի դեպ, բոթասից խոսող վարչապետին հիշեցնեմ, որ 2018-ի սեպտեմբերին, երբ դեռ մարդիկ հավատում էին նրան, նրա կինը աղիողորմ ներկայացնում էր Փարիզում կատարած իր ծախսերի մասին։ Ահա թե ինչ էր գրում․ 

«Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը: Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար՝ սպորտային կոշիկ՝ Մարիամին, պայուսակ` Շուշանին եւ նկարում պատկերված մնացածը՝ Արփիին։ Շուշանի ու Արփիի նվերների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ, ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ: Այսքանը»։

Հիմա ասեք, այս պատմությունը ինչո՞վ է տարբերվում Գիքորի «Շորերի գրպաններում մի բուռ փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան: Էն էլ երևի, քրոջ-  Զանիի համար էր հավաքել ու պահել... » այս հատվածից։  Այն ժամանակ ո՜նց էիք հավատում, ասում էիք՝  ի՞նչ են ուզում էդ խեղճ կնոջից, մի բոթաս է առել Մարիամի համար։ Դե հիմա ասածը նորից կարդացեք ու ծիծաղից խեղդվեք, որ նրա ձեռքին ընդամենը 300 եվրո է եղել, քորոցը, փայլուն կոճակներն էլ դեսպանն է առել։  
Նիկոլը կնոջ առած բոթասը մոռացել, ազգային ժողովում ուրիշի առած բոթասի՞ց է խոսում։ Կնգադ առած բոթասին հավատա՞նք, թե՞ տիեզերքում «ծիտ թռցնելուդ»․․․