Սոված զինվորին կամ սոված զինվոր տեսածին

Սոված զինվորին կամ սոված զինվոր տեսածին

Միամտություն է կարծել, թե բանակում «մածուն են բաժանում»: Սննդակարգը, կեցության պայմանները միտված են երիտասարդների դիմադրողականությունը բարձրացնելուն, դժվար պայմաններում գոյատևելու կարողություններ ձեռք բերելուն: Այդ առումով, մեր հայրենակից Սուվորովն ասել է. «Тяжело в учении, легко в бою»: Արտահայտության իմաստը հետևյալն է. թեպետ տվյալ պահին զենքին, իրական ռազմական գործողությունների ժամանակ կռվելու հմտություններին սովորելը դժվար է, սակայն ձեռք բերած հմտությունները հետագայում կօգնեն առանց որևէ խնդիրների լավ կատարել յուրացված գործը, ավելին՝ ողջ մնալ:

Մեկ այլ միամտություն է կարծել, թե պետությունն ի վիճակի չէ մածուն  (այսինքն՝ ելակ) բաժանել բանակում: Մեր պարտության պատճառը մամայի բալաներին ելակով կերակրելն ու բրենդային մայկատռուսիկով ապահովելն է եղել: Միտումնավո ՞ր:
«Այդ սոված զինվորներից մեկը կամ այն մարդը, որը տեսել է սոված զինվորներին», ավելի շուտ, դաստիարակության քաղցից ու պարկեշտության պակասից է տառապել: Այդպիսի մարդկանց բնութագրում են այսպես. «Երեխան բութ է և շատակեր»: Հիմա, այս երիտասարդը դեռ կողմնորոշված էլ չէ. նա սոված զինվորներից մեկն է, թե սոված զինվոր տեսածներից մեկը: Բայց կարող է նաև սովածներից մեկը լինի. սննդի պակասությունը, «ծանր» ծառայությունն ազդել են իր կողմնորոշիչների վրա:

Ինչ վերաբերում է ծնողների ուղարկած «տուլիկին»: Ճիշտ ասած, չգիտեմ դա ինչ է նշանակում։ Դպրոցում երևի բաց եմ թողել «տուլիկի» դասը (էդ օրը տղերքով ցոգոլ գողանալու էինք գնացել): Երևի ուտելու բան կլինի: Մամաներին և նրանց բալաներին, ովքեր դեռ ծառայելու են հայոց բանակում, ի գիտություն: Օրինակ, «Քվանտ» վարժարանը մի քանի տարի իր սաներին տանում է ճամբար, որտեղ խստիվ արգելված են ծնողների տեսակցությունները և «տուլիկ»-ներն ու ձմերուկները: Եղեք ինքնուրույն մամայի բալաներ, ձերբազատվեք ձեր ինֆանտիլությունից: Սթրեսը հաղթահարելու համար, սոված զինվորների կամ նրանց տեսածների համար օգտակար կլիներ ընթերցել Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»: Նմանատիպ դժվարություններին պետք է ըմբռնումով և…հումորով մոտենալ:

Գագիկ Վարդանյան