Միշտ պետք է հիշել, որ կարող է ինչ-որ բան նենց չգնա

Միշտ պետք է հիշել, որ կարող է ինչ-որ բան նենց չգնա

Վարչական շրջանների ղեկավարները ներգրավված են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներում` իրենց փաստարկներով և ժողովրդին էլ տեղեկություն կտան, թե ինչ է տեղի ունենում: Արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն աշխատանքային խմբում, որը զբաղվելու է սահմանազատման աշխատանքներով: Այս մասին տավուշցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա ավելի շատ լարվածությունը Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված, որ մենք անվտանգությունն ապահովենք: Այդտեղ մենք դպրոց ենք կառուցում և պետք է մեր երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովենք։ Պրոցեսը ինչքան էլ դժվար է, բայց ես դրական եմ տրամադրված, որովհետև սահման է գծվում երկրի ամբողջ տարածքով։ Սահմանը խաղաղության որոշակի երաշխիք է։ Բոլորս միշտ պետք է հիշենք, որ կարող է ինչ-որ բան նենց չգնա, իսկ որ ամեն ինչ նենց գնա, ոնց մենք պլանավորել ենք, մենք պետք է իրար հետ երկխոսության մեջ լինենք»,- ասել է Փաշինյանը։